շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Թուրքերը 10 օր ժամանակ են տվել՝ փակելու են Գորիս - Կապան ճանապարհի մեր մասը․ Բագրատյան

Թուրքերը 10 օր ժամանակ են տվել՝ փակելու են Գորիս - Կապան ճանապարհի մեր մասը․ Բագրատյան

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն անդրադարձել է Սյունիքում տիրող իրավիճակին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Մեր ունեցած տեղեկությունների համաձայն Ադրբեջանը Սեվ լճի շրջանում ոչ մի մետր չի նահանջել։

Պարզապես 250 հոգի էին մնացել են 50-ը։ Բացի այդ թուրքերը 10 օր ժամանակ են տվել մեզ և փակելու են Գորիս - Կապան ճանապարհի մեր մասը։ Կապիտուլյանտ նիկոլի գործունեության պատճառով այդ ճանապարհի մի 15 կմ ներկայումս անցնում է Ադրբեջանի տարածքով։ Այս նվերը նիկոլը ալիևին տվեց 2020թ դեկտեմբերին ստորագրված ապօրինի արձանագրությամբ։ Սիրելի հայեր. սյունեցիներ Կապան գնացեք Հալիձոր-Տաթև-Կապան ճանապարհով»։

  • Կիսվել: