ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թուրք նախարարն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ

Թուրք նախարարն այցելել է Արցախի գրավյալ տարածքներ

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն տեղում կատարվող աշխատանքներին ծանոթանալու նպատակով այցելել է Արցախի գրավյալ տարածքներ, գրում է Ermenihaber.am-ը։

Նա հայտնել է, որ Թուրքիան այդ տարածքների վերակառուցման հարցում ամբողջապես աջակցելու է Ադրբեջանին: 

«Թուրքիան Լեռնային Ղարաբաղի վերակառուցման հարցում ինչպես ինժեներական, այնպես էլ տեխնոլոգիական ամբողջ ներուժով կանգնած է եղբայրական և բարեկամական Ադրբեջանի թիկունքին»։

Թուրք նախարարն ադրբեջանցի պաշտոնակցի հետ եղել է Հորադիզ-Աղբենդ ճանապարհի շինհիրապարակում, ապա  ծանոթացել Շուշի տանող ճանապարհի կառուցման աշխատանքներին:

Քարաիսմայիլօղլուն նշել է, որ Հորադիզում մայրուղու և  երկաթուղու կառուցման մեծ աշխատանքներ են տարվում: 

  • Կիսվել: