հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
Տուգանված քաղաքացիների գումարը կոպեկ առ կոպեկ հետ ենք վերցնելու Նիկոլից. Միքայել Մինասյան

Տուգանված քաղաքացիների գումարը կոպեկ առ կոպեկ հետ ենք վերցնելու Նիկոլից. Միքայել Մինասյան

Վենետիկում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է արտակարգ դրությանը՝ պատասխանելով օգտատեր Երվանդ Գալստյանի հարցին, թե ինչու է առանց դիմակ։

Նրա խոսքով՝ արտակարգ դրության օրենքի 10֊րդ կետի դ ենթակետը ասում է,որ երբ գործում է արտակարգ իրավիճակ,ՀՀ իշխանությունները պարտավոր են տրամադրել անվճար պարագաներ՝ ՀՀ բնակչության անվտանգության համար։

 

«Իսկ, եթե դիմակ չդնելու համար տուգանում են, նշանակում է տուգանում են մի բանի համար,որը իրենք պետք է անեին։ Պատկերավոր ասած՝ պետությունը պարտավոր է ձեզ տալ ավտոհամարանիշ, ինքը ձեզ չի տալիս և տեսուչը ձեզ տուգանում է ավտոհամարանիշ չունենալու համար։

Ես ձեզ խոստանում եմ,որ ավելի քան 80 000 մարդիկ, որոնց դիմակի համար տուգանել է Նիկոլի իշխանությունը, մենք միասին կոպեկ առ կոպեկ հետ ենք վերցնելու Նիկոլից, ավելին ասեմ՝ ովքեր այս արտակարգ դրության ընթացքում գնել են դիմակներ ու պահում են ՀԴՄ կտրոնները, ապա կարող են վերադարձնել այդ գումարները կոպեկ առ կոպեկ, որովհետև Նիկոլ Փաշինյանն իրավունք չունի հայտարարել արտակարգ դրություն, առանց տրամադրելու դիմակ, եթե դա ինքը պարտադրում է»,- ասել է Մինասյնաը։

Ըստ նրա՝ տուգանքները տոտալ անօրինական են։

  • Կիսվել: