երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Ծրագրում ենք Հայաստանի դեմ միջազգային դատարաններ բողոք ներկայացնել. Ալիև

Ծրագրում ենք Հայաստանի դեմ միջազգային դատարաններ բողոք ներկայացնել. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև պատրասվում է դատի տալ Հայաստանին: Այս մասին նա ասել է AzTV-ին տված հարցազրույցում:

Ալիևը, մասնավորապես, նշել է. ՛՛Վնասի հաշվարկման գործընթացը շարունակվում է, ներգրավված են օտարերկրյա փորձագետներ: Մեր ծրագրերում է Հայաստանի դեմ միջազգային դատարաններ բողոք ներկայացնելը:

Բնականաբար, մենք դա կանենք, և այս ոլորտում օտարերկրյա մասնագետները կօգնեն մեզ: Հայաստանը և նրա արտասահմանցի գործընկերները, որոնք ապօրինի կերպով օգտագործել են մեր բնական պաշարները, կկանգնեն նաև միջազգային դատարանի առջև:

Քանի որ հայերի կողմից մեր ոսկու, պղնձի հանքավայրերի և այլ բնական պաշարների թալանը, ապօրինի շահագործումը համարվում է միջազգային հանցագործություն, այդ ուղղությամբ նույնպես սկսվել են իրավական ընթացակարգեր: Արտասահմանցի գործընկերներն արդեն ներգրավված են այդ աշխատանքում՛՛:

  • Կիսվել: