«Ծրագրերը ձախողել եք». «Ապացուցե՛ք». վիճաբանություն՝ Արման Ղազարյանի և Վահե Ղալումյանի միջև
«Դուք ասում եք, որ կան ծրագրեր, որոնք թերի են իրականացվել, պատվիրատուն պատվիրել է, կառուցապատողը... Դրանք կարող են լինել մեկ երկու դեպք։ Ես հստակ թվեր եմ հնչեցնում, դուք 2024 թվականին մոտ 100 ենթածրագիր չեք կատարել, միշտ բյուջեում գրել եք, որ սուբվենցիոն ծրագրերի համար գումար է հատկացվել»։ Այս մասին այսօր՝ մարտի 19-ին, ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։
«Օրինակներից մեկն էլ ձեր զեկույցն ա, եթե դուք 420 սուբվենցիոն ծրագիր եք հաստատել, և մեկ մարզում մենակ 100-ը չեք կատարել»,–ասաց Արման Ղազարյանը։
Վահե Ղալումյանն արձագանքեց, որ Արման Ղազարյանը շփոթում է թվերը, ինչին հակադարձելով Ղազարյանն ասաց, որ ոչինչ չի շփոթում և իր առջև հստակ թվեր են դրված։
«Ձախողում է. 2024 թվականին սուբվենցիոն ծրագրերի պայմանագրեր են կքնվել և չեն իրականացվել, տեղափոխվել են 2025 թվական։ Ես ասում եմ՝ դուք շուրջ 3.8 մլն դրամի ծրագիր եք ձախողել, չեք իրականացրել»,–ասաց Ղազարյանը։
Վահե Ղալումյանն էլ հայտարարեց, որ Արման Ղազարյանը ստում է, և պահանջեց ցույց տալ ձախողված ծրագրերի ցանկը.
«Ապացուցե՛ք»,–ասաց նա։
«Դուք ապացուցե՛ք, դուք եք կառավարությունը ներկայացնում, պիտի ապացուցեք; Ցանկն ինձ համար եմ կազմել։ Ես երեք ամսի նստեմ տանջվեմ, ցանկ կազմեմ, որ ձեզ փոխանցե՞մ»,–հակադարձեց Արման Ղազարյանը։