չորեքշաբթի, հուլիս 8
8 / 7 / 2026
Ծայրահեղ ծանր 5 քաղաքացի կա, որոնք միացված են շնչառական ապարատին․ Արսեն Թորոսյան

Ծայրահեղ ծանր 5 քաղաքացի կա, որոնք միացված են շնչառական ապարատին․ Արսեն Թորոսյան

Կորոնավիրուսով հիվանդացության ծայրահեղ ծանր 5 քաղաքացի կա, որոնք բոլորն էլ միացված են արհեստական արհեստական շնչառական ապարատին, այսօր Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնում հայտարարեց առողջապահության Արսեն Թորոսյանը։

Նրա ներկայացրած տվյալներով, ծայրահեղ ծանր հիվանդներից 4-ը տարեց քաղաքացիներ են, որոնք ունեն խրոնիկ հիվանդություններ։

«Ծայրահեղ ծանր քաղքացիներից մեկը երիտասարդ է, սակայն նրա հիվանդությունների շրջանակը պարզվում է, քանի որ ատիպիկ թոքաբորբ է տանում։ Բժիշկները բոլորի կյանքի համար պայքարում են», նշեց նախարարը։

Ինչ վերաբերում է արհեստական շնչառական ապարատներին, ապա Թորոսյանի փոխանցմամբ, այս պահին մոբիլիզացված են 55-ը, որից այս պահին աշխատում են հինգը։

«Սարքերի թիվը կավելանա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի ներգրավմամբ, որտեղ ունենք ևս 20 սարք։ Բացի այդ, հատուկ չվերթով Չինաստանից բերվելու է մոտ 100 մի տեսակի սարք, 5-6 մեկ այլ մոդելի։ Մոտ 50 սարք ևս պատվիրել ենք։ Բայց ամեն ինչ անում ենք ու հուսով ենք, որ դրանց կարիքը չի առաջանա մեր ջանքերի շնորհիվ», -հավելեց Թորոսյանը։

Նշենք, որ այսօր ժամը 11-ի դրությամբ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով հիվանդացության 663 դեպք։

  • Կիսվել: