շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Ծառուկյանը միլիարդներ է բերելու, նախանձները թող նախանձեն․ Միքայել Մելքումյան

Ծառուկյանը միլիարդներ է բերելու, նախանձները թող նախանձեն․ Միքայել Մելքումյան

Ծառուկյանն այս գործի մեջ դրել է իր հեղինակությունը և միլիարդներ է բերելու, նախանձները թող նախանձեն։ Այս մասին այսօր Ազատության հրապարակում հրավիրվան եղրափակիչ հանրահավքին հայտարարեց ՆՀԿ-ական Միթայել Մելքումկյանը։

«Ինչ-որ նախանձ քաղաքական գործիչների հանգիստ չի տալիս Ծառուկյանի հեղինակությունը, Ծառուկյանն այս գործի մեջ դրել է իր հեղինակությունը և միլիարդներ է բերելու, նախանձները թող նախանձեն»,- ասաց նա։

Ըստ Մելքումյանի՝ Կոտայքի մարզի համայնքներ այցերի ժամանակ բնակիչներն ասել են, որ Ծառուկյանն ամբողջ ընթացքում նրանց կողքին է լինելու և հիմա բնակչության հերթն է, որ Ծառուկյանին աջակցեն:

«Քաղաքացիներն ասում են՝ մենք ռեկորդ ենք սահմանելու, որովհետև Ծառուկյանը եղել է մեր բոլորի մեջքին, մենք էլ իրա մեջքին ենք կանգնում: Լճացած ուղեղների համար ասում եմ՝ քանի որ պատերազմը մեր երկրում չի վերջացել, քանի որ համաճարակ է եղել, մարդիկ իրենց եկամուտները կորցրել են, հիմա Ծառուկյանը, գալով իշխանության, ուզում է տեր կանգնել մեր քաղաքացիներին»,-ասաց Միքայել Մելքումյանը: 

  • Կիսվել: