շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ ուղերձով

Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ ուղերձով

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը հանդես է եկել արտահերթ ընտրությունների վերաբերյալ ուղերձով․
 

"Մի քանի օր առաջ ես հայտարարել էի, որ ստեղծված ծանրագույն վիճակից մեր հայրենիքը դուրս բերելու համար հնարավորինս սեղմ ժամկետներում պետք է երկրում ձևավորել նոր իշխանություն և նոր կառավարություն:

Դրա միակ լեգիտիմ ճանապարհը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Ժողովուրդն իր քվեով պետք է որոշի, թե ում է վստահելու հաջորդ իշխանությունը: Հունիսի 20-ին Հայաստանում կանցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Խաղաղություն հայ ժողովրդին, Աստված պահապան բոլորիս":

  • Կիսվել: