չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Ինքը չպետք է լինի ժամանակավոր պաշտոնակատարը. Ծառուկյան-Փաշինյան հանդիպումն ավարտվեց

Ինքը չպետք է լինի ժամանակավոր պաշտոնակատարը. Ծառուկյան-Փաշինյան հանդիպումն ավարտվեց

Րոպեներ առաջ Գագիկ Ծառուկյանը դուրս եկավ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից:

Հանդիպումը տևեց ընդամենը 10 րոպե:

Լրագրողների հետ զրույցում Ծառուկյանը նշեց, որ հանդիպումը երկար տևել չէր կարող. «Ես ասացի իմ դիրքորոշումը, ինչն ասել եմ հրապարակային:

Ես ասել եմ, որ այս իրավիճակից երկիրը հանելու համար անհրաժեշտ է իր հրաժարականը: Միակ ելքը դա է: Իսկ խորհրդարանական ընտրությունների մասով ասել եմ, որ այդ դեպքում ինքը չպետք է լինի ժամանակավոր պաշտոնակատարը: Եթե դա ընդունելի կլինի, մնացածի մասին կխոսենք»:

  • Կիսվել: