Ծանր վիճակում է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123, թոքերի արհեստական սարքին միացված է 44 մարդ․ նախարար
Ծանր վիճակում է 504 քաղաքացի, ծայրահեղ ծանր՝ 123, թոքերի արհեստական սարքին միացված է 44 մարդ։ Այս մասին պարետատան նիստից հետո հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նրա խոսքով՝ կայուն իրավիճակը հակահամաճարակային միջոցառումների արդյունք է, քաղաքացիները սկսել են ավելի հաճախ դիմակ կրել, ձեռքերը լվանալ և պահպանել սոցիալական հեռավորություն:
Նախարարը տեղեկացրեց, որ առողջապահական ներուժը թույլ է տալիս այն քաղաքացիներին, որոնք ունեն հոսպիտալացման կարիք, հրատապ հոսպիտալացնել, և նրանք այլևս ստիպված չեն լինի սպասել տանը:
«Ըստ էության, սա աննախադեպ մոբիլիզացիա է առողջապահական ռեսուրսների՝ ուղղված քաղաքացիների բուժմանը, որը երբեք, սակայն, չպետք է փոխարինի հակահամաճարակաին միջոցառումներին»,- ասաց Թորոսյանը:


