ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ծանր դեպքերի թիվն  աճել է․ Արսեն Թորոսյան

Ծանր դեպքերի թիվն աճել է․ Արսեն Թորոսյան

Մենք այսօր կարող ենք ակտիվ 3-4 հազար դեպք վարել: Այս պահին ունենք 850 պացիենտ հիվանդանոցներում, եւ եւս մոտ 350 հոգի հյուրանոցներում են: Այս մասին այսօր Այս մասին կառավարական ամառանոցում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի մասին քննարկման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Ծանր դեպքերի թիվն է աճել։ Այսօր արդեն ունենք 65 ծանր վիճակում գտնվող քաղաքացի եւ 35 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի, որոնցից 9-ը միացված են թոքերի արհեստական օդափոխության սարքի: Սա դեռ մեծ բեռ չէ առողջապահական համակարգի համար»,- ասաց նախարարը և հավելեց, որ այսօր կարող են ակտիվ 3-4 հազար դեպք վարել: Այս պահին ունենք 850 պացիենտ հիվանդանոցներում, եւ եւս մոտ 350 հոգի հյուրանոցներում են: 

«Մեխ խնդիրն է, որ գոնե ուղիղ գծով առաջ գնանք, այսինքն մեր մաքսիմումից չանցնենք, որպեսզի ստիպված չլինենք ոչ հիվանդանոցային պայմաններում բուժօգնություն մատուցել»,-ասաց Թորոսյանը։

Ըստ նրա՝ վերջին օրերին վարակվածների թվի մեծացումը կապված է մի քանի գործոնների հետ՝ որոշակի օջախանման դեպքեր են ունեցել, երբ կանոնները լավ չեն պահպանվել։  «Օրինակ վարակման դեպք է գրանցվել սգո արարողության ժամանակ։ Թեև պետք է հարգենք հանգուցյալներին, սակայն կենդանի մարդկանց պաշտպանելը ավելի կարեւոր պետք է լինի»,-ասաց Արսեն Թորոսյանը և հավելեց, որ  ինքը շատ կցավի, եթե այդ մարդկանց մոտ որեւէ ծանր դեպք լինի եւ չկարողանան նրանց փրկել:

 

 

 

  • Կիսվել: