Թռիչքներ չեն իրականացվելու Լոնդոն և Փարիզ ուղղություններով․ Տաթևիկ Ռևազյանը հերքում է
Wizz Air ավիաընկերությունը թռիչքներ է իրականացնելու Լոնդոն եւ Փարիզ ուղղություններով, ինչպես նաև թռիչքներ է իրականացնելու Գյումրիի Շիրակ օդանավակայանից չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթեւիկ Ռեւազյանը։
Նրա տեղեկացմամբ՝ ավիաընկերությունը թռիչքների ուղղությունների մասին պաշտոնական հայտարարություն կանի երկուշաբթի օրը։
Ավելի վաղ, հղում կատարելով Rusarminfo-ին, հայտնել էինք, որ հունգարական բյուջետային Wizz Air ավիաընկերությունը 2020թ. հունվարից ուղիղ չվերթներ կիրականացնի դեպի Փարիզ ու Լոնդոն: