ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Թրամփն իմպիչմենթը հակասահմանադրական չարաշահում է համարում

Թրամփն իմպիչմենթը հակասահմանադրական չարաշահում է համարում

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ստորին պալատի ղեկավարին Թրամփի հղած նամակում դեմոկրատներին մեղադրել  է իշխանության հակասահմանադրական չարաշահման մեջ, և վճռական բողոք հայտնել Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիին պաշտոնազրկման ընթացակարգի առնչությամբ։ 

Նամակում Թրամփն ընդգծել է, որ իմպիչմենթն իշխանության աննախադեպ եւ հակասահմանադրական չարաշահում Է դեմոկրատների կողմից, որին հավասարը չի եղել ամերիկյան օրենսդրության ամբողջ 250-ամյա պատմության ընթացքում։ 

Ըստ նրա՝ իր դեմ առաջադրված մեղադրանքի երկու հոդվածները՝ իշխանության չարաշահումը եւ Կոնգրեսի հետաքննությանը խոչընդոտելը, չեն համապատասխանում «Սահմանադրության եւ իրավունքի ոչ մի նորմայի»:

«Դրանք չեն բովանդակում ոչ մի կարգի հանցագործություններ, խախտումներ: Դուք արժեզրկել եք իմպիչմենթ բառի կարեւորությունը»,- պնդում է նախագահը:

Տեղեկացնենք, որ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում դեկտեմբերի 18-ին սկսվում է ընթացակարգ, որի արդյունքներով քվեարկության կդրվի ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին պաշտոնազրկում հայտարարելու անհրաժեշոտության մասին  հարցը։

  • Կիսվել: