հինգշաբթի, ապրիլ 17
17 / 4 / 2025
Տորոնտոյի հայ երիտասարդները Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների խնդրի մասին իրազեկման ակցիա են անցկացրել

Տորոնտոյի հայ երիտասարդները Բաքվում անազատության մեջ պահվող հայ գերիների խնդրի մասին իրազեկման ակցիա են անցկացրել

Տորոնտոյի հայ երիտասարդները հավաքվել էին Toronto Eaton Centre-ում՝ հագնված որպես Ադրբեջանում անազատության մեջ գտնվող Արցախի ռազմագերիներ, որպես իրազեկում նրանց ճակատագրի մասին, հայտնում է «Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը։
 
«Այնուհետև նրանք քայլերթ են իրականացրել Տորոնտոյի փողոցներում՝ ներկայացնելով ռազմագերիներին և բարձրաձայնելով նրանց ազատության պահանջը։
 
Աշխարհասփյուռ հայ ժողովուրդը պատասխանատու է իր հայրենակիցների համար»,-նշել է Թանդիլյանը:

  • Կիսվել: