հինգշաբթի, մայիս 16
16 / 5 / 2024
Տոկաևը հույս է հայտնել, որ ՌԴ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտության կողմերին բերել խաղաղության պայմանագրի ստորագրման

Տոկաևը հույս է հայտնել, որ ՌԴ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտության կողմերին բերել խաղաղության պայմանագրի ստորագրման

Ղազախստանի ռազմավարական կուրսը՝ ուղղված ՀԱՊԿ տարածաշրջանի դաշնակիցների և գործընկերների հետ բարեկամության և փոխշահավետ համագործակցության ամրապնդմանը, անփոփոխ է մնում: Այս մասին Երևանում ընթացող ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։

Նա ընդգծել է, որ ՀԱՊԿ երկրների առաջնորդների այս հանդիպումը տեղի է ունենում աշխարհաքաղաքական բարդ ժամանակաշրջանում:

՛՛Մեր տարածաշրջանում շարունակվում են հակամարտությունները՝ խաթարելով կայունությունն ու անվտանգությունը եվրասիական տարածքում։ Այս պայմաններում կենսական նշանակություն ունի բաց և կառուցողական երկխոսության պահպանումն ու զարգացումը։ Դա է բարդ ճգնաժամերն ու տարաձայնությունները հաղթահարելու արդյունավետ ուղին՛՛,- ասել է Տոկաևը:

Նրա խոսքով՝ իրենք շահագրգռված են Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմամբ. ՛՛Հուսով ենք, որ ռուսական կողմի խաղաղապահ ջանքերը հնարավորություն կտան հայ-ադրբեջանական հակամարտությունը լուծել բացառապես քաղաքական և դիվանագիտական մեթոդով և կողմերին բերել խաղաղության պայմանագրի ստորագրման՛՛:

  • Կիսվել: