շաբաթ, հուլիս 11
11 / 7 / 2026
Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

Տոկաևը Ադրբեջանի և Հայաստանի միջև հռչակագիրը պատմական նվաճում է անվանել

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում ստորագրված Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղ կարգավորման հռչակագիրը համարում է պատմական նվաճում, որը վերջ է դրել երկարատև ռազմական հակամարտությանը: Դրա մասին հայտարարել է Ղազախստանի ղեկավարի մամուլի քարտուղար Ռուսլան Ժելդիբայը:

«Նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև ստորագրված խաղաղության համաձայնագիրը համարում է պատմական նվաճում: Փաստաթուղթը վերջ է դրել երկու պետությունների միջև երկարատև ռազմական հակամարտությանը և բացել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման և նրանց միջև երկարատև խաղաղության վրա հիմնված համագործակցության զարգացման ճանապարհը», - գրել է Ժելդիբայը իր թելեգրամյան ալիքում:

  • Կիսվել: