չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Թող ՌԴ դեսպանը գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում. ՔՊ-ական պատգամավոր

Թող ՌԴ դեսպանը գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում. ՔՊ-ական պատգամավոր

Ճիշտ չի՞ լինի արդյոք, որ մենք ՌԴ-ից պահանջենք, որ կատարի իր պարտավորությունները, իրենք ստորագրել են, պարտավորություն ունեն։ Այս մասին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ անդրադառնալով Արցախում ստեղծված իրավիճակի շուրջ ռուս խաղաղապահների գործողություններին, ասաց ՔՊ-ական պատգամավոր Վիգեն Խաչատրյանը։

«Եկեք միջազգային մեր գործընկերներին ոչ թե կոչ անենք, այլ խնդրենք, որ մասնակցեն։ Եթե Ռուսաստանը չի կարողանում, հավանաբար, պետք է խնդրի մյուսներին։ Եթե Բաքվում ԱՄՆ դեսպանատունը կոչ է անում Ադրբեջանին վերջ տալ այդ վայրագություններին, ինձ հասկանալի չէ ՌԴ դեսպանատան լուռ կեցվածքը Բաքվում և հասկանալի չէ Հայաստանում ՌԴ դեսպանի կեցվածքը, թող վեր կենա, գնա Լաչին, իրենց պետությունն է խայտառակվում»,- ասաց Խաչատրյանը։

Նա  ասաց, որ ոչ թե պետք է կոչ անել ՌԴ-ին, այլ պետք է պահանջել, որ կատարի իր պարտավորությունները։

  • Կիսվել: