շաբաթ, հունիս 27
27 / 6 / 2026
Թող պարոն Վանեցյանը դուրս գա փողոց և իր առաջարկը բարձրաձայն հնչեցնի. Սիմոնյան

Թող պարոն Վանեցյանը դուրս գա փողոց և իր առաջարկը բարձրաձայն հնչեցնի. Սիմոնյան

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն Ազատությանը տված հարցազրույցում ասել է, որ անլուրջ է վերաբերվում ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հորդորին, որ իշխող թիմը պետք է վարչապետի նոր թեկնածու առաջադրի:

Ըստ Սիմոնյանի՝ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն իշխող կուսակցության, այլ նաև ամբողջ ժողովրդի թեկնածուն է: «Նա ընտրվել է հարյուր հազարավոր մարդկանց կողմից: Եթե պարոն Վանեցյանը նման առաջարկություն է անում, ես նրան առաջարկում եմ դուրս գալ փողոց, Ազատության հրապարակ և այդ առաջարկը բարձրաձայն հնչեցնել ու կտեսնի, թե մարդիկ ինչ կասեն»,-ասել է նա:

Այն հարցին, թե ինչու է այսքան ժամանակ լռել Վանեցյանի մասին, Սիմոնյանը նշել է, որ հստակ որևիցե բանի մասին չի իմացել, շփումները եղել են մասնավոր, ընկերական, ինչը չի ենթադրել գործնական որևիցե քննարկում: «Յուրաքանչյուր ակնարկի հետ կապված իմ հավատարմությունը, սկզբունքայնությունը… իմ թիմը, իմ ընկերը, առնվազն փոքր մասը, նաև վարչապետը, ես նրա հետ անցած ճանապարհ ունեմ»,-նշել է Ալեն Սիմոնյանը:

  • Կիսվել: