շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Թող 92 թվականից զենք առնեին, չգնային՝ կղզի առնեին. պատերազմի մասնակիցն աջակցում է վարչապետին

Թող 92 թվականից զենք առնեին, չգնային՝ կղզի առնեին. պատերազմի մասնակիցն աջակցում է վարչապետին

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ այսօր ՀՀ Կառավարության շենքի դիմաց մի խումբ քաղաքացիներ հավաքվել էին՝ աջակցելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

Հանրահավաքի մասնակիցներից մեկը, որը պատերազմի մասնակից է, նշեց, որ 1992 թ. ևս պատերազմին մասնակցել է, իսկ հիմա ընտանիքի անդամներով էին ռազմաճակատ մեկնել: Նա նշեց. ՛՛Հիմա իմ տնից երեք հոգի կռվում են` ես, իմ տղեն, իմ ախպոր տղեն: Հիմա իմ ախպոր տղեն Հադրութում ա, դեռ չի եկել: Թող 92 թվականից զենք առնեին, չգնային՝ կղզի առնեին, դղյակներ  չկառուցեին, մեկ էլ էն կամիկաձեների դեմը առնեին, որ հիմա սենց չլիներ՛՛:

Պատերազմի մասնակիցը ասաց նաև, որ ամենավերջում Մարտակերտում է կռվել, վիճակը հիմա նորմալ է, սակայն եթե ճիշտ ժամանակին զենք գնվեր, ըստ նրա՝ այսպես չէր լինի:

 

  • Կիսվել: