շաբաթ, հունիս 6
6 / 6 / 2026
ՏԿԵՆ-ը, Եվրոպական ներդրումային բանկը և գործընկեր կառույցները Սյունիքի զարգացմանն ուղղված հուշագիր են ստորագրել

ՏԿԵՆ-ը, Եվրոպական ներդրումային բանկը և գործընկեր կառույցները Սյունիքի զարգացմանն ուղղված հուշագիր են ստորագրել

Այսօր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության, Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ), ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Ջրային կոմիտեի և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջև «Հայաստան- Դիմակայուն Սյունիք ծրագրի» շրջանակներում կնքվել է Խորհրդատվական ծառայությունների վերաբերյալ համագործակցության հուշագիր, հայտնում են նախարարության մամուլի ծառայությունից։

Հուշագրի շրջանակում ստացված տեխնիկական աջակցությունով նախատեսվում է ուսումնասիրել Սյունիքի մարզից նախապես ինդիկատիվ ընտրված մոտ 55 բնակավայրերի ջրամատակարարման համակարգերը և մշակել իրագործելի բնակավայրերի ջրամատակարարման սխեմաներ՝ տեխնիկական և ֆինանսական գնահատականներով։

  • Կիսվել: