երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
ՏԿԵՆ տեղակալն ընդունել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահին և նախագահի տեղակալին

ՏԿԵՆ տեղակալն ընդունել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահին և նախագահի տեղակալին

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ Տարաս Կուպչիկովին և ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ Վասիլի Բորմատինին։

ԱՊՀ էլեկտրաէներգիայի խորհրդի ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են սույն թվականի ապրիլի 2-ին Կազանում կայանալիք Էլեկտրաէներգետիկական խորհրդի 66-րդ նիստի օրակարգը, խոսել ոլորտում առկա խնդիրների և մարտահրավերների մասին։

Արմեն Սիմոնյանը հյուրերին շնորհակալություն է հայտնել այցի համար՝ բարձր գնահատելով ԱՊՀ էլեկտրաէներգետիկական խորհրդի և ՏԿԵՆ-ի համագործակցությունը։

  • Կիսվել: