ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
ՏԿԵՆ փոխնախարարն ԱՄՆ-ում ներկայացրել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելու խնդիրը

ՏԿԵՆ փոխնախարարն ԱՄՆ-ում ներկայացրել է ադրբեջանական ԶՈւ-ի կողմից էներգետիկ ենթակառուցվածքները թիրախավորելու խնդիրը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հակոբ Վարդանյանը հոկտեմբերի 25-28-ն աշխատանքային այցով գտնվում է ԱՄՆ-ում, հայտնում է ՏԿԵՆ մամուլի ծառայությունը:

Ատոմային էներգիայի միջազգային գործակալության կողմից կազմակերպած «Միջուկային էներգետիկան 21-րդ դարում» խորագրով համաժողովի ընթացքում քննարկվել են միջուկային էներգիայի ոլորտում համաշխարհային զարգացումների, մաքուր էներգիայի աղբյուրների անցման գործում ատոմային էներգիայի դերի և այլ առանցքային թեմաներ:

Հակոբ Վարդայանն իր ելությում ներկայացրել է Հայաստանում միջուկային էներգետիկայի ոլորտում ընթացիկ իրավիճակը և զագացման հեռանկարները, վերահաստատելով Հայաստանի՝ միջուկային էներգիայի և տեխնոլոգիաների անվտանգ կիրառման առաջնայնությունը, ի շահ մարդկության, համաշխարհային անվտանգության։

Նախարարի տեղակալն իր ելույթում մասնավորապես նշել է, որ Հայաստանի Հանրապետության դեմ 2022 թվականի սեպտեմբերի 12-13-ին Ադրբեջանի զինված ուժերի լայնածավալ ագրեսիայի հետևանքով թիրախավորել են մի շարք քաղաքացիական և էներգետիկ ենթակառուցվածքներ, այդ թվում՝ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծեր, ինչի հետևանքով էլեկտրաէներգիայի ավելցուկը ստիպել է Հայաստանին կրկնակի բեռնաթափել ատոմակայանի հզորությունը։ Ավելին, ադրբեջանական զինուժը շուրջ 12 ժամ թույլ չի տվել հայ մասնագետներին վերականգնել վնասը՝ միտումնավոր խաթարելով մեր երկրի ողջ էներգետիկ համակարգը։

Համաժողովի հիմնական թեմաները եղել են միջուկային էներգիայի գլոբալ և ազգային մակարդակում անվտանգ օգտագործելը՝ պաշտպանելով մարդկանց և շրջակա միջավայրը իոնացնող ճառագայթման հնարավոր վնասակար ազդեցություններից։

  • Կիսվել: