ՏԿԵ նախարարն ու ՊԵԿ նախագահը ազատման դիմումներ են գրել
Նոյեմբերի 17-ին, շտապ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ են կանչվել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը։ Ինչպես հայտնում են ԶԼՄ-ները վարչապետը խիստ զրույց է ունեցել նշված անձանց հետ, ինչից հետո վերջիններս աշխատանքից ազատվելու դիմումներ են գրել։
Ըստ տարածվող լուրերի՝ ՊԵԿ նախագահի պաշտոնը կստանձնի ՀՀ Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Ռոմանոս Պետրոսյանը։