կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Տիգրան Ավինյանը բարձր գնահատեց Արաբկիրի թաղապետի աշխատանքը՝ խնդրելով ներկաներին ծափահարել վերջինիս (տեսանյութ)

Տիգրան Ավինյանը բարձր գնահատեց Արաբկիրի թաղապետի աշխատանքը՝ խնդրելով ներկաներին ծափահարել վերջինիս (տեսանյութ)

Այսօր իշխող «Քաղացիական պայմանագիր» կուսակցության քաղաքապետի թեկնածու Տիգրան Ավինյանը քարոզարշավի շրջանակներում այցելեց մայրաքաղաքի Արաբկիր համայնք։

Ավանդական ընդդիմադիր էլեկտորատ ունեցող Արաբկիրը այս անգամ յուրահատուկ ջերմ ընդունեց իշխանական թեկնածուին, ինչը չվրիպեց նաև Տիգրան Ավինյանի աչքից։

«Արաբկիրը իրապես շատ-շատ ջերմ է մեզ ընդունել։ Եվ պարոն Ազատյան, ուզում եմ մի քիչ Ձեզ գովել, իրականում՝ նախ Ձեր կատարած աշխատանքի համար, երկրորդը՝ Ձեր նվիրվածության համար, որովեհտև Դուք Արաբկիրին վերաբերվում եք ինչպես Ձեր տանը և Ձեր այս վերաբերմունքը պետք է վարակիչ լինի բոլոր բոլորի համար»,- դիմեց Ավինյանը Արաբկիրի թաղապետ Արամ Ազատյանին՝ խնդրելով բոլոր ներկաներին ծափահարել վերջինիս։

Նկատենք, որ մինչ այս քարոզարշավի ժամանակ նման դրվատանքի խոսքերի Ավինյանի կողմից որևէ թաղապետ չի արժանացել:

  • Կիսվել: