երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Տիգրան Արզաքանցյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Տիգրան Արզաքանցյանը շարունակում է նախընտրական քարոզարշավը․ Հայաստանի դեմոկրատական կուսակցություն

Հայաստանի դեմոկրատական կուսակցության առաջնորդ Տիգրան Արզաքանցյանն ու դաշինքի անդամները շարունակում են նախընտրական քարոզարշավը։ Այս մասին հայտարարություն է տարածել կուսակցությունն այսօր՝ հունիսի 11-ին։

Կուսակցության ներկայացուցիչներն Արարատի մարզում հանդիպեցին Արտաշատի, Արարատի, Վեդիի և Մասիսի ընտրողների հետ։ Քարոզարշավի ամբողջ ընթացքում համակիրներն ուղղեցին իրենց հուզող հարցերը կուսակցության ներկայացուցիչներին` վերջիններս էլ խոստացան ոչ միայն խոսքով, այլև գործով ապացուցել, որ մեր երկրում ամեն լավ բան դեռ առջևում է։

Հիշեցնենք, որ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը հունիսի 10-ի հերթական նիստում քննարկեց Հայաստանի Դեմոկրատական կուսակցության ընտրական ցուցակում ընդգրկված պատգամավորի թեկնածու Տիգրան Արզաքանցյանի գրանցմանը վերաբերող հարցը:

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ ստացել են Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության կողմից գրություն, համաձայն որի՝ ոստիկանությունը մերժել է Տիգրան Արզաքանցյանին վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի հանդիսանալու և վերջին 4 տարում ՀՀ-ում մշտապես բնակվելու մասին տեղեկանք տրամադրել։

  • Կիսվել: