կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Տիգրան Արզաքանցյանի կինը կգլխավորի կանանց շարժումը

Տիգրան Արզաքանցյանի կինը կգլխավորի կանանց շարժումը

Նատալյա Ռոտենբերգի (Տիգրան Արզաքանցյանի կինն է-խմբ) և «Ալյանս» կուսակցության փոխնախագահ Սոնա Գուլբանյանի համատեղ նախաձեռնությամբ ստեղծվել է կանանց միություն, որի նպատակն է ձևավորել ակտիվ, աշխատող կառույց և սկսել իրականացնել մի շարք հեռանկարային ծրագրեր:

Կուսակցությունից հայտնում են, որ Նատալյա Ռոտենբերգը ընտրվել է կանանց միության պատվավոր նախագահ եւ կգլխավորի կանանց շարժումը:

Այսուհետ բոլոր ակտիվ, գործուն և իրենց ուժերին հավատացող կանայք կարող են համատեղ ուժերով հզոր երկիր կառուցել։

  • Կիսվել: