հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
«Տղուս ընկերներից երկու հոգի զորացրվել, եկել են, հոգեմետ դեղեր են խմում, չեն քնում»․ ժամկետայինների ծնողները բողոքում են

«Տղուս ընկերներից երկու հոգի զորացրվել, եկել են, հոգեմետ դեղեր են խմում, չեն քնում»․ ժամկետայինների ծնողները բողոքում են

Կառավարության դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ժամկետային զինծառայողների ծնողները։ Նրանք պահանջում են, որ իրենց տղաներինմ ովքեր մասնակցել են Արցախյան երկրորդ պատերազմին, ժամկետից շուտ զորացրեն, քանի որ ֆիզիկական, հոգեբանական օգնության կարիք ունեն։

«Եթե այն ժամանակ մի փոքր հարց էինք ուղղում կառավարությանը՝ անմիջապես արձագանք էր լինում, բայց հիմա, վերջերս, ինչ հարցով դիմում ենք՝ ընդհանրապես արհամարհված ենք։ Ես ի նկատի ունեմ օնլայն հարցերը։ Վերջերս, ամենազարմանալին, որի մասին մի քանի անգամ գրել եմ կառավարությանը, Պաշտպանության նախարարությանը, Ազգային ժողովին՝ Անդրանիկ Քոչարյանին, որ եթե ուզում եք զինծառայող գտնեք՝ լիքն են։ Հազար անգամ կներեք արտահայտախս խոսքին, բայց գրել եմ, որ երկրի ողջ «վերխուշկի», «չինովնիկների» երեխեքը գիժ են, կամ գիշերը տակներն են անում, կամ սննդային ալերգիա ունեն, երևի սովորեն են մենակ սև իկրա ուտելուն, իսկ բանակի սնունդից ալերգիա ունեն, կամ սրտային հիվանդ են։ Բա էդ գենետիկայով մարդիկ ո՞նց են երկիր ղեկավարել։ Հիմա առաջարկել եմ, որ մինչև 27 տարին չլրացած, չծառայած բոլոր երեխեքին կրկանկի բժշկական փորձաքննություն անցկացնեն՝ տեսնեն իրո՞ք գիժ են, թե չէ, իսկ դա շատ հեշտ է գտնել։ Ես բժիշկ չեմ, բայց ես գիտեմ, թե ոնց գիշերամիզությամբ երեխուն հայտնաբերեն»,-ասաց ծնողներից մեկը՝ Արմեն Ավետիսյանը։

Նա նշեց, որ առաջին անգամ է գալիս բողոքի ակցիայի։ Ծնողի խոսքով, պատերազմի մասնակիցները հոգեբանական խնդիրներ ունեն։ «Իմ երեխու ընկերներից զորացրվել, եկել են, բոլորը հոգեմետ դեղեր են խմում։ Ո՞նց կարելի է էդ երեխեքին հավասարեցնել խաղաղ պայմաններում ծառայած երեխեքի հետ։ Ինչ-որ մի բան պետք է անեն չէ՞։ Թող տան, մենք տանենք երեխեքին ստուգեն, գիշերները չեն քնում, երկու հոգի տղայիս ընկերներից հունվարին զորացրվել, եկել են, երկուսն էլ հոգեմետ դեղեր են խմում։ Ինչ եք ուզում էդ երեխեքից, մեղավո՞ր են՝ ողջ են մնացել»,-ասաց նա։

  • Կիսվել: