կիրակի, մայիս 26
26 / 5 / 2024
Տեր-Պետրոսյանը, կարևորելով Արկադի Ղուկասյանի առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել Նիկոլ Փաշինյանին․ խոսնակ

Տեր-Պետրոսյանը, կարևորելով Արկադի Ղուկասյանի առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել Նիկոլ Փաշինյանին․ խոսնակ

Երեկ ուշ երեկոյան ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին է այցելել Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը, որն իր մտահոգություներն է արտահայտել Ացախում տիրող իրավիճակի կապակցությամբ` միաժամանակ կոնկրետ առաջարկներ անելով Հայաստանի իշխանություններից ակնկալվող գործողությունների վերաբերյալ: Այս մասին հայտնում է  Լևոն Տեր-Պետրոսյանի խոսնակ Արման Մուսինյանը։

Տեր-Պետրոսյանը, կարևորելով այդ առաջարկները, խորհուրդ է տվել անմիջապես դիմել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:

 

  • Կիսվել: