ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թեհրանը պատրաստ է օգնել ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում

Թեհրանը պատրաստ է օգնել ռուս խաղաղապահների տեղակայմանը Ղարաբաղում

Թեհրանը պատրաստ է օգնել Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման հարցում եւ աջակցել կայուն խաղաղության հաստատմանը տարածաշրջանում, հայտնում է Ria.ru-ն` վկայակոչելով Իրանի ԱԳՆ-ն:

«Իրանը կրկին ընդգծում է իր պատրաստակամությունն օգնել կայուն խաղաղության եւ անվտանգության ապահովմանը տարածաշրջանում, ինչպես նաեւ պատրաստակամությունը` մասնակցել տարածաշրջանային նախաձեռնություններին»,- նշվում է գերատեսչության հայտարարության մեջ:

Նախարարությունը նաեւ շեշտել է, որ Թեհրանը «պատրաստ է նպաստել ռուս խաղաղապահների տեղակայմանը» շփման գծի երկայնքով, ինչպես նշված է Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ համաձայնագրի 3-րդ եւ 4-րդ կետերում:

  • Կիսվել: