ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Թեհրանը պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ լուծելու խնդիրը. Իրանի ԱԳՆ

Թեհրանը պատրաստ է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ լուծելու խնդիրը. Իրանի ԱԳՆ

Իրանի ԱԳՆ Մոհամմադ Ջավադ Զարիֆը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱՀ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի եւ Էլմար Մամեդյարովի հետ հեռախոսազրույցներում քննարկել է երկրների միջեւ լարվածության սրումը, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով Իրանի ԱԳՆ-ին:

Նա նշել է, որ Թեհրանը պատրաստ է կողմերին օգնել՝ լուծելու խնդիրը:

Իրանի ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ ասված է. ՛՛Ադրբեջանական եւ հայկական ուժերի միջեւ վերջերս տեղի ունեցած բախումներից հետո Իրանի արտգործնախարարն այսօր Ադրբեջանի եւ Հայաստանի նախարարների հետ առանձին հեռախոսազրույցների ընթացքում հայտարարել է լարվածության դադարեցմանը օգնելու Իրանի պատրաստակամության մասին: Իրանը կողմերին զսպվածության կոչ է արել անում և խորհուրդ տալիս բանակցություններ սկսել՝ հակասությունների խաղաղ լուծման համար՛՛:

  • Կիսվել: