կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Տեղյա՞կ եք, որ Ղրիմը ճանաչել եք ՌԴ մաս.  հարց Վահե Ղազարյանին

Տեղյա՞կ եք, որ Ղրիմը ճանաչել եք ՌԴ մաս. հարց Վահե Ղազարյանին

Տեղյա՞կ եք, որ Ղրիմը ճանաչել եք Ռուսաստանի մաս: Այս հարցը լրագրողներն այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում ուղղեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ինչից նա անակնկալի եկավ:

Բանն այն է, որ այսօր ՆԳՆ ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ 31-ամյա Գեւորգ Ռ.-ն հետախուզվում է Ռուսաստանի Ղրիմի Հանրապետության Յալթա քաղաքի ՆԳՎ կողմից՝ սպանության մեղադրանքով:

«Տեղյակ չեմ, բայց կփորձեմ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Դու մի մոռացի, որ ես ՆԳ նախարար եմ, ոստիկանապետը չեմ: Եկեք չքաղաքականացնենք ոչ մի բան, ես չեմ սիրում քաղաքականության մեջ մտնենք համակարգը»,-ասաց նա:

Հիշեցմանը, որ ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում, նա ասաց. «Ես կփորձեմ համակարգը քաղաքականությունից մի քիչ զերծ պահել»:

Ճշտող հարցին՝ հիմա Ղրիմը Ռուսաստա՞ն է, թե՞ Ուկրաինա, Վահե Ղազարյանն ասաց. «Ցավդ տանեմ, բերեք էդ հարցը թողնենք»:

  • Կիսվել: