շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան

Տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները և կարմիր մահիկի մեքենաների վայրը․ Թաթոյան

Մենք տեղորոշել ենք ադրբեջանական զինված տեղակայումները Լաչինի միջանցքից ու ճանապարհից մինչև Ստեփանակերտ և Ստեփանակերտից էլ մինչև Աղդամ: Այս մասին գրում է «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն Արման Թաթոյանը։

«Այս քարտեզների վրա հստակ նշված են նաև այն վայրերը, որտեղ գտնվում էին ճանապարհը շրջափակած ադրբեջանական կառավարության «էկոակտիվիստ» գործակալները 2022թ. դեկտեմբերի 12-ից մինչև 2023թ. ապրիլի 23-ը:

Տեղորոշված է նաև ադրբեջանական կարմիր մահիկի ընկերության մեքենաների վայրը:

Այս քարտեզները և տեղակայումները ևս մեկ անգամ ապացուցում են, որ Լաչինի միջանցքն ունի Արցախի էթնիկ հայերի ինքնությունը պահպանելու նշանակություն։ Աղդամի ճանապարհի բացումը գոյաբանական սպառնալիք է Արցախի հայերի համար և չի կարող այլընտրանք լինել Լաչինի միջանցքին»:

  • Կիսվել: