Տեղին չէ նաև ապստամբածների անվստահությունը մեր համալսարանների նկատմամբ․ Արմեն Դարբինյան
Նախկին վարչապետ Արմեն Դարբինյանն անդրադարձել է ԲՈւՀ-երում ոչ մասնագիտական ֆակուլտետներում հայոց լեզվի և հայոց պատմության ոչ պարտադիր դարձնելու դեմ ընդվզած ուսանողներին։
Նա թվիթերում գրել է․ «Հայերենը անգլերենի, մեր համալսարանները՝ Հարվարդի հետ համեմատելը տեղին չէր իհարկե: Տեղին չէ նաև ապստամբածների անվստահությունը մեր համալսարանների նկատմամբ: Մի բան աներկբա է. ազգային ինքնությունը պետության հավելյալ պաշտպանության կարիքը ունի, հատկապես՝ ժողովրդագրական առկա իրավիճակում»։