չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Տեղի ունեցածը հետևանք է հանրային սպառնալիքների, հայհոյանքների․ Մակունցը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին

Տեղի ունեցածը հետևանք է հանրային սպառնալիքների, հայհոյանքների․ Մակունցը՝ Ալեն Սիմոնյանի հետ կապված միջադեպի մասին

Բռնության բացառումն ու մերժումը մեր քաղաքական թիմի սկզբունքներից է։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

Անդրադառնալով երեկ ԱԺ փոխնախագահի և «Ադեկվադ» միաբանության հիմնադրի միջև եղած միջադեպին՝ Մակունցը նշեց․

«Այս միջադեպը չպետք է դիտարկվի որպես առանձին դեպք։ Այն հետևանք է հանրային սպառնալիքների, սեռական բնույթի հայհոյանքների, որոնք օնլայն տիրույթից տեղափոխվել են օֆլայն տիրույթ»։

Մակունցի խոսքով՝ եթե ՀՀ քաղաքացիների արժանապատիվ ապրելու իրավունքն ապահովելու համար իրավապահներին անհրաժեշտ է օրենքի շրջականերում ավելի գործիքակազմ, ապա Ազգային ժողովը պատրաստ է օժանդակել։

Հարցին՝ ինչո՞ւ են վերջին օրերին հենց Ալեն Սիմոնյանի շուրջ նման իրադարձություններ տեղի ունենում՝ Մակունցը պատասխանեց․

«Հատկապես վերջին օրենքներից մեկը, որն ընդունվեց ապօրինի գույքի բռնագանձման վերաբերյալ, և դրա հետ կապված Ալեն Սիմոնյանի ելույթները, կարծում եմ՝ կոնկրետ կապված են տեղի ունեցածի հետ»։

  • Կիսվել: