ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ նյութերն ուղարկվել են դատախազություն

ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի եւ «Ադեկվադ» միաբանության համահիմնադիր Արթուր Դանիելյանի մասնակցությամբ միջադեպի առթիվ Ոստիկանությունում նախապատրաստված նյութերն ուղարկվել են դատախազություն։ Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։

Նախօրեին ծեծկռտուք էր տեղի ունեցե ԱԺ փոխնապագահի և «Ադեկվադ» միաբանության անդամի միջև։

Ալեն Սիմոնյանի եւ Արթուր Դանիելյանի միջեւ վեճը սկսվել է նրանից, որ Դանիելյանը փողոցում զբոսնող Սիմոնյանին սեռական բնույթի հայհոյանք է տվել: 

Դրա հետևանքով, ըստ Սիմոնյանի, սկսվել է ծեծկռտուք։ Դրա հետևանքով, ինչպես նշեց Սիմոնյանը, կոտրվել է Դանիելյանի քիթը, իսկ ԱԺ փոխխոսնակը վնասել է քիմքը: Դեպքի առթիվ Սիմոնյանը դիմել էր Ոստիկանություն:

  • Կիսվել: