ուրբաթ, մայիս 17
17 / 5 / 2024
Տեղի է ունեցել Թուրքիա-ԱՄՆ բարձր մակարդակի պաշտպանության խմբի հանդիպումը

Տեղի է ունեցել Թուրքիա-ԱՄՆ բարձր մակարդակի պաշտպանության խմբի հանդիպումը

Վաշինգտոնում տեղի է ունեցել Թուրքիա-ԱՄՆ բարձր մակարդակի պաշտպանության խմբի հանդիպումը: Այս մասին հայտնել են Թուրքիայի Պաշտպանության նախարարությունից, տեղեկացնում է Անադոլուն:

Նշվում է, որ  երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն անցել է կառուցողական ու դրական մթնոլորտում։ Կողմերն անդրադարձել են երկկողմ ու տարածաշրջանային պաշտպանության ու անվտանգության հարցերին։

Ինչպես հաղորդվում է՝ հաջորդ հանդիպումը տեղի կունենա Թուրքիայում։

 

  • Կիսվել: