հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն՝ մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը

Տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն՝ մասնակցել են Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի գրասենյակի ղեկավար Արման Մուսինյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է․
 
«Ի լրումն երեկ հրապարակված հաղորդագրության, տեղեկացնում եմ. Արցախի և Հայաստանի ներկա մտահոգիչ իրավիճակով պայմանավորված` տեղի է ունեցել ևս մի խորհրդակցություն, որին այս անգամ մասնակցել են Հայաստանի հանրապետության նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը»:

  • Կիսվել: