հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը. քառօրյայի օրակարգում 27 հարց է

Տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը. քառօրյայի օրակարգում 27 հարց է

Մայիսի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի հերթական նիստը, որը վարել է Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

ԱԺ-ից տեղեկացնում են, որ խորհրդի նիստին քննարկվել և հաստատվել են Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին և մայիսի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել  է նաև հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը:

Ազգային ժողովի յոթերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի նախագծում ընդգրկվել է պարտադիր քննարկման 6, գլխադասային հանձնաժողովների կողմից դրական եզրակացություն ստացած 12 և գլխադասային հանձնաժողովների կողմից բացասական եզրակացություն ստացած 5 հարց, մայիսի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում` 27 հարց:

  • Կիսվել: