ուրբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2024
Թե ով է վարչապետը՝ ՀՀ-ում որոշում է ժողովուրդը. Փաշինյան

Թե ով է վարչապետը՝ ՀՀ-ում որոշում է ժողովուրդը. Փաշինյան

Չկա որեւէ խոչընդոտ նշված հանգամանքների իրավական հիմքն ուսումնասիրելու համար: Այս մասին այսօր Ազգային ժողովի նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչու է նոյեմբերի 9-ին ընդունված հայտարարությունը, որը ուժի մեջ չի մտել Սահմանադրության համաձայն, շարունակում կիրառվել գործադիր իշխանության կողմից, եւ հնարավո՞ր է արդյոք, որ այն ստորագրվել է սպառնալիքի տակ:

Այս առնչությամբ վարչապետը, մասնավորապես, ասաց. ՛՛Արդեն բացատրություններ եմ տվել հայտարարության ստորագրման մանրամասների վերաբերյալ, եւ դրան ավելացնելու բան չկա: Փաստաթուղթը վերաբերում է հրադադարին ու ռազմական գործողությունների դադարեցմանը: Այն ստորագրվել է՝ հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց մասին ես արդեն խոսել եմ՛՛:

Նա նշեց նաև, որ, անկախ բոլոր գործընթացներից, կարեւոր է, որ Հայաստանի ժողովուրդը չկորցնի իշխանություն ձեւավորելու եւ կամքի ազատ արտահայտման իրավունքը. ՛՛Աշխարհի ոչ մի երկրում, այդ թվում՝ մեզ մոտ, լրատվամիջոցները չեն որոշում, թե ով է վարչապետը: Հայաստանում այս հարցը որոշում է ժողովուրդը: Սա պետք է մնա անփոփոխ՛՛:

 

  • Կիսվել: