երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Ճգնաժամը շարունակվում է. Մարուքյանը՝ վարչապետի հետ հանդիպումից հետո

Ճգնաժամը շարունակվում է. Մարուքյանը՝ վարչապետի հետ հանդիպումից հետո

Ես Նիկոլ Փշինյանի հետ հանդեիպմանը ներկայացրել եմ ՛՛Լուսավոր Հայաստանի՛՛ դիրքորոշումը: Այս մասին այսօր ԱԺ-ում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԼՀ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա նշեց. ՛՛Մենք առաջարկել ենք, որ վարչապետը տա հրաժարական, խորհրդարանն ընտրի նոր վարչապետ, ձեւավորվի անցումային կառավարություն այն ուժերից, որոնք կոնսենսուս ունեն տվյալ վարչապետի թեկնածուի վերաբերյալ, կառավարությունում ընդգրկվեն մասնագետներ, որոնք իրենց ոլորտներում հաջողության հասած մարդիկ են, երկրի ներքաղաքական անկյունությունը կայունանցնեն եւ նախապատրաստեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Այդ ընթացքում քննարկելի է նաեւ Սահմանադրության մեջ փոփոխությունների հարց, ինչ մասին արդեն մի քանի անգամ խոսել եմ:

Վարչապեն առաջարկում է ինքը մնա իր պաշտոնում եւ գնանք խորհրդարանական ընտրությունների, ինչին մենք ասել ենք, որ դեմ ենք, եւ հիմա էլ մեր դիրքորոշումը վերահաստատեցինք՛՛:

Լրագրողի հարցին, թե ոչ մի փոխզիջում չեղա՞վ, Մարուքյանը պատասխանեց. ՛՛Ես կարող եմ ձեւակերպել այսպես՝ ճգնաժամը շարունակվում է: Առանց մեզ, առանց ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի այս խորհրդարանը չի կարող ցրվել: Եթե մենք չեղանք ցրման մեջ, խորհրդարանը չի կարող ցրվել: Դա նշանակում է, որ վարչապետի հրաժարականի պահին ես կարող եմ առաջադրվել որպես թեկնածու, ընտրվել, եւ խորհրդարանը չի ցրվի: Այդ համաձայնությունը չկա, եւ խորհրդարանը չի ցրվի՛՛:

 

  • Կիսվել: