կիրակի, հուլիս 19
19 / 7 / 2026
Ճապոնիան կոչ է անում ԼՂ-ում դադարեցնել կրակը և երկխոսություն սկսել

Ճապոնիան կոչ է անում ԼՂ-ում դադարեցնել կրակը և երկխոսություն սկսել

Ճապոնիայի իշխանությունները կոչ են անում Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ ներգրավված կողմերին դադարեցնել ռազմական առճակատումը և նստել բանակցությունների սեղանի շուրջ:

Ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին ասուլիսում հայտարարել է Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կատոն:
 
«Մենք կոչ ենք անում բոլոր մասնակից կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները, դրսևորել առավելագույն զսպվածություն և սկսել երկխոսություն»,- նշել է նա:
 
Կատոն նաև նշել է, որ Ճապոնիայի կառավարությունը լրջորեն անհանգստանում է տարածաշրջանում ընթացող ռազմական բախումներից, որոնց հետևանքով զոհվել են խաղաղ բնակիչներ: «Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել իրավիճակի զարգացումներին»,- հավելել է նա:

  • Կիսվել: