ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ճապոնական ՀԿ-ն կազմակերպում է նկարների և քանդակների մրցույթ՝ սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար

Ճապոնական ՀԿ-ն կազմակերպում է նկարների և քանդակների մրցույթ՝ սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար

Ճապոնական «Fukushi Jyukankyo Chiiki Center» հասարակական կազմակերպությունը սահմանափակ կարողություններով երեխաների և երիտասարդների համար կազմակերպում է «Toyohashi Brut Art Contest» նկարների և քանդակների մրցույթ:

Մրցույթին մասնակցելու համար պետք է ներկայացնել հաշմանդամության վկայականը, լրացնել կից ներկայացված հայտադիմումը /առդիր 2/ և ուղարկել հետևյալ հղմամբ՝ [email protected]:

Հայտերն ընդունվում են 2022 թ. հունիսի 1-ից մինչև դեկտեմբերի 24-ը: Հաղթած գործերը ներկայացվելու են Ճապոնիայում 2023 թ. նախատեսվող ցուցահանդեսին:

  • Կիսվել: