ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ճանապարհը նախկինի պես գործում է, բայց մտավախություն ունեմ, որ այն կարող է մաքսակետ դառնալ․ Գևորգ Փարսյան

Ճանապարհը նախկինի պես գործում է, բայց մտավախություն ունեմ, որ այն կարող է մաքսակետ դառնալ․ Գևորգ Փարսյան

Մենք ներկա դրությամբ տեղեկություն չունենք դա մաքսակե՞տ է, թե ինչ է։ Այսօր Կապանում իր ընտրությունը կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Շանթ դաշինք» ազգայնական կուսակցության ցուցակի առաջին համար Գևորգ Փարսյանը՝  անդրադառնալով փաստին, որ ադրբեջանցիները Ճակատեն համայնքի մոտ ճանապարհին վագոն–տնակ են տեղադրել։

«Այսինքն` ունենք տեղեկություն, որ տնակ է տեղադրվել անմիջապես  ճանապարհի մոտ, ճանապարհը հիմա նույն ռեժիմով օգտագործվում է, սակայն մտավախություն ունեմ անձամբ, որ դա կարող է վերածվել մաքսակետի»,– ասաց նա և նշեց, որ ՀՀ քաղաքացիները կարող են ներկա դրությամբ օգտագործել ճանապարհը նախկինի պես։

Ինչ վերաբերում է մրցակցի հետ բանավեճի չգնալուն, Գևորգ Փարսյանն ասաց, որ խնդիրը խուսափելը չէր, այլ ուներ արդեն քաղաքացիների հետ պլանավորած հանդիպում։ «Անիմաստ գտա պարզապես այսքան ճանապարհ անցնել և Երևանում բանավեճ ունենալ»,–ասաց նա։

Անդրադադառնալով հարցին, թե արդյոք «Հայաստան» դաշինքը աջակցում է իրեն, նա նշեց, որ պարզապես հասկացել է, որ Սեյրան Օհանյանը գովաբանել է իրեն՝ որպես համայնքի լավագույն ղեկավարներից և ասել, որ լավագույն գործընկերներից է նա։ «Իրենց կողմից սատարելու որևէ բան չեմ նկատել»,– ասաց նա։

Հարցին, թե արդյոք ինքը պահանջում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, Փարսյանը պատասխանեց, որ հունիսի 20-ին համապետական ընտրությունների ժամանակ ժողովուրդն իր որոշումը կայացրել է։

  • Կիսվել: