երկուշաբթի, ապրիլ 21
21 / 4 / 2025
Թբիլիսիում հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպում է տեղի ունեցել

Թբիլիսիում հայ և ադրբեջանցի փորձագետների հանդիպում է տեղի ունեցել

Սեպտեմբերի 15-ին Թբիլիսիում տեղի է ունեցել Ադրբեջանի և Հայաստանի մի խումբ փորձագետների հանդիպում, հայտնել է Ադրբեջանի Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնը։

Նշվում է, որ ադրբեջանցի փորձագետների պատվիրակությունը գլխավորել  է Միջազգային հարաբերությունների վերլուծության կենտրոնի խորհրդի նախագահ Ֆարիդ Շաֆիևը, հայկական պատվիրակությունը՝ Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը։
 
Քննարկվել են Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններին վերաբերող հարցեր, փոխանցում է artsakhpress.am-ը:

  • Կիսվել: