երկուշաբթի, փետրվար 17
17 / 2 / 2025
Թբիլիսին Բաքվին ու Երևանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն. Կոբախիձե

Թբիլիսին Բաքվին ու Երևանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն. Կոբախիձե

Վրաստանն Ադրբեջանին և Հայաստանին առաջարկում է տարբեր ոլորտներում եռակողմ համագործակցության նախաձեռնություն։ Այդ մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Բաքվում տեղի ունեցած տնտեսական համագործակցության վրաց-ադրբեջանական միջկառավարական հանձնաժողովի նիստի ժամանակ, տեղեկացնում է akhaltskha.net-ը:

«Մենք անկեղծորեն շահագրգռված ենք գործնական քայլեր իրականացնելու և տարածաշրջանում համագործակցությանը նպաստելու հարցում»,- ասել է Կոբախիձեն:

Նախօրեին Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլին ասել էր, որ անհրաժեշտության դեպքում Վրաստանը կգործարկի իր ողջ ներուժը, որպեսզի Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղություն ձեռք բերվի:

  • Կիսվել: