Տավրոս Սափեյանը փորձում է պահպանել համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ողջ համայնքը պահելով ցնցումների մեջ․ հայտարարություն
Թալին համայնքի ավագանու նիստերի վերաբերյալ խմբակցությունները հայտարարություն են տարածել, որում ասված է․
«Թալին համայնքի սիրելի հայրենակիցներ,
Ինչպես գիտեք, 2021թ. դեկտեմբերի 5-ին Թալին խոշորացված համայնքում տեղի ունեցած ավագանու ընտրությունների ժամանակ «Զարթոնք», «Հայք» և «Մեր համայնքը» խմբակցության անդամներս ստացել ենք 11 մանդատ՝ ընդհանուր 21 մանդատից: Ճնշումների արդյունքում ավագանու մեկ անդամի ձայնը ստանալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Տավրոս Սափեյանն «ընտրվել» է համայնքի ղեկավար, սակայն առ այսօր չի կարողանում ստանձնել համայնքի ղեկավարի լիազորությունները, քանի որ չունեն ավագանու մեծամասնության մանդատը:
Հակառակ գնալով այն տրամաբանությանը, որ ավագանու մեծամասնությունը պետք է պատասխանատվություն կրի համայնքի կառավարման համար, Տավրոս Սափեյանը փորձում է պահպանել համայնքի ղեկավարի պաշտոնը՝ ողջ համայնքը պահելով ցնցումների մեջ:
Ելնելով Թալին համայնքի շահերից,
Հաշվի առնելով այն, որ գործող իշխանությունն ամեն ինչ անում է իր ներկայացուցչին համայնքի ղեկավարի պաշտոնը հանձնելու համար, ինչը դրսևորվեց նաև Ազգային ժողովի կողմից օրենք ընդունելու միջոցով,
Նկատի ունենալով այն, որ ստեղծված իրավիճակում հնարավոր չի լինում կազմակերպել գարնան գյուղատնտեսական աշխատանքները և բնակավայրերում իրականացնել որևէ ծրագիր։
1. Մասնակցելու ենք Թալին համայնքի ավագանու նիստերին
2. Թալին համայնքի ավագանու իրավասության որևէ հարցի վերաբերյալ մեր դիրքորոշումը լինելու է համայնքի շահերից ելնելով՝ մերժելով Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կամ մարզային ու համայնքային պաշտոնյաների մասնավոր շահերը:
«Զարթոնք» խմբակցություն
Մնացական Անդրանիկի Մնացականյան
Վորոշ Վորոշի Խաչատրյան
Անահիտ Լյովայի Ղազարյան
Համբարձում Խաչիկի Համբարձումյան
Արմեն Ռազմիկի Գրիգորյան
Թամարա Հրաչիկի Գևորգյան
«Մեր համայնք» խմբակցություն
Արտակ Հովսեփի Սարուխանյան
Լուսինե Ժիրայրի Գալստյան»



