երեքշաբթի, հոկտեմբեր 15
15 / 10 / 2024
Թաթոյանը Սյունիքում է` միջազգային մի քանի, այդ թվում`դատական նախաձեռնության համար անհրաժեշտ փաստերի հավաքման նպատակով

Թաթոյանը Սյունիքում է` միջազգային մի քանի, այդ թվում`դատական նախաձեռնության համար անհրաժեշտ փաստերի հավաքման նպատակով

Չպետք է թույլ տալ, որ ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը։

«Եռօրյա այցով Սյունիքում ենք` միջազգային մի քանի, այդ թվում`դատական նախաձեռնության համար անհրաժեշտ փաստերի հավաքման, ապացույցների ամրագրման նպատակով:

Չպետք է թույլ տալ, որ Ադրբեջանական իշխանությանը հաջողվի մոռացության մատնել հայ ժողովրդի նկատմամբ հանցանքները, այդ թվում` Հայաստանի տարածքների զավթումը:

Այցի ընթացքում տեղի են ունենալու ուսումնասիրություններ, տարբեր հանդիպումներ»,-գրել է Թաթոյանը:

 

  • Կիսվել: