չորեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2025
Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է

Տաթևիկ Ռևազյանի հասցեին վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրգործի հարուցումը մերժվել է

Քաղավիացիայի ղեկավար Տաթևիկ Ռևազյանի վերաբերյալ վիրավորական գրառում կատարելու փաստի առթիվ քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այս մասին InfoPOrt.am-ին հայտնեց  ՀՀ ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։

«Քրգործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության պատճառով», - ասաց Ջանոյանը։ 

Մայիսի 19-ին shame.am կայքի խմբագիր Արտյոմ Խաչատրյանը իր ֆեյսբուքյան էջում գրառում էր արել՝ Ռևազյանի և նրա նորածին դստեր հասցեին վիրավորանքներ հնչեցնելով:

  • Կիսվել: