երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել. Կոնջորյան

Տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել. Կոնջորյան

Անընդհատ փնտրում և այդպես էլ չեմ գտնում, թե որտեղ է գրված, որ Հայաստանի տարածքում որևէ այլ պետություն պետք է ապահովի կոմունիկացիայի անվտանգություն: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դեկավար Հայկ Կոնջորյանը:
 
«Տարօրինակ է Հայաստանին վերագրել այնպիսի պարտավորությունների չկատարումը, որոնք Հայաստանը չի ստանձնել: Կրկնակի տարօրինակ է, որ դա ասում են կողմերը, որոնք ուղղակիորեն խախտել են նոյեմբերի 9-ի հայտարարության համարյա բոլոր կետերը:
 
Հայաստանի տարածքով անցնող ցանկացած ճանապարհ գտնվում է ՀՀ ինքնիշխանության և իրավազորության ներքո»,- գրել է Հայկ Կոնջորյանը:
 
Նշենք, որ այսօր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն խոսել է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքից»՝ նկատելով, որ վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային հայտարարություններում անդրադառնում են Ադրբեջանի և Նախիջևանի միջև հիմնական կապի ստեղծմանը:

  • Կիսվել: