երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Տարկետումը պետք է վերադարձնել, բանակում պետք է լինեն բարձրագույն կրթությամբ տղաներ. Քրիստինե Պողոսյան

Տարկետումը պետք է վերադարձնել, բանակում պետք է լինեն բարձրագույն կրթությամբ տղաներ. Քրիստինե Պողոսյան

Ես շարունակում եմ մնալ դիրքորոշմանը, որ պետք է տարկետումը վերադարձնենք: Մենք պետք է բանակում ունենանք բարձրագույն կրթություն ունեցող տղաներ: Այս մասին ԱԺ Պաշտպանության ու անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց իմքայլական պատգամավոր Քրիստինե Պողոսյանը:

Պողոսյանը համաձայն չէ, որ դա կօգտագործվի զինվորական ծառայությունից խուսափելու համար, նման մարդկանց թիվը շատ փոքր կլինի. «Դա վատագույն քայլն էր, որ արվեց ԿԳՆ-ի և ՊՆ-ի կողմից: Բանակը պետք է ունենա բարձրագույն կրթությամբ զինվորներ»:

Պատգամավորը նշեց, որ 4 տարվա բարձրագույն կրթությունը տղաների մոտ աշխարհայացք է փոխում, բանակի որակը դրանից շահելու է. «Կարծում եմ, որ մի օր պետք է գնանք այդ քայլին»:

Անդրանիկ Քոչարյանն իր հերթին ասաց, թե կիսում է տեսակետը, որ տարկետում վերացնելով գուցե մեր ինտելեկտուալ կարողությունները պակասեցին, ապագայում հնարավոր է նման նախաձեռնություն լինի, եթե անվտանգության համակարգն ի վիճակի է մարսել այսօրվա հրամայականները:

  • Կիսվել: